Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Գյումրու «սպիտակ ծուխը» և իր դասերը

Գյումրու «սպիտակ ծուխը» և իր դասերը
02.04.2025 | 13:41

Գյումրիից «Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա սպասումն իրականում խոսում է շատ լուրջ խնդրի մասին։ Մենք խնդիր ունենք այս և մյուս ազդակները ճիշտ հասկանալու՝ ներհայաստանյան հետագա սցենարները ճիշտ պատկերացնելու համար։

1. Ավարտվում է Նիկոլի և ՔՊ-ի ժամանակաշրջանը։ Ամեն գնով փորձելու են կառչել, բայց միևնույն է տապալվելու են։

2. Անհատների դերը դեռևս շարունակում է մնալ բարձր։ Ընտրազանգվածներն առաջնորդվում են ընտանեկան, կլանային սկզբունքներով, և սա լուրջ խնդիր է։

3. Թրամփը Հայաստանում ջարդել է այսպես կոչված «եվրոպամետների» ուժը։ Օտար թթվածնով սնվող ցանցն աչքի առաջ քանդվում է։ Թե ինչի կտրանսֆորմացվի նրանց նախկին ռեսուրսը՝ առանձին քննարկման թեմա է։

4. Համապատասխան մթնոլորտի դեպքում տանը մնացող մշտապես դիտորդ քաղաքացիներից հնարավոր է ստանալ մոտիվացված ընտրազանգված։

5. Սխալ է այն հապճեպ հետևությունը, թե այս մոդելով կարելի է գնալ խորհրդարանական ընտրությունների։ Համապետական ընտրությունները չեն կարող լինել նույնը՝ մասշտաբի պարզ փոփոխությամբ։ Այս մոդելի ընտրությունը քաղաքական-հասարակական ինստիտուտների տոտալ ստորադասումն է անձերին, կլաններին, մեծ ընտանիքներին։ Մենք չենք կարող խաբել մեզ, թե Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում մեծ հաջողության է հասել, կամ «Հայրենիքը» և մի անհայտ կուսակցություն հաջողություն արձանագրեցին։ Դա արել են անհատները, կլանները։ Սա փակուղային մոդել է 21-րդ դարում պետություն զարգացնելու համար։ Ավելի պարզ ասեմ. այս մոդելով ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելը բերելու է մի 10-15 ընտանիքների կողմից երկիրը «կադաստրի թղթով» մեջ-մեջ անելուն։

6. Քաղաքական պրոցեսներում ստվերն անթույլատրելի մեծ է։ Մի ամբողջ երկիր սպասում է, թե ստվերում մի քանի հոգի մի քանի անհասկանալի միջնորդներով ի´նչ կպայմանավորվեն։

Այնուհանդերձ, էական պոզիտիվը 1-ին կետն է, որի գործնական ռեալիզացիայի համար, և այդ ընթացքում իրական ռիսկերը չեզոքացնելու համար ա´յլ քաղաքական-հրապարակային պրոցեսներ են պետք։ Սրա մասին պետք է բաց խոսել՝ Գյումրիից «սպիտակ ծխի» դուրս գալուց հետո։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ

երջին վայրկյանը վհատում չկա' title='Երբեք ուշացող չես, եթե մինչև վերջին վայրկյանը վհատում չկա' width='220' height='163' />
Երբեք ուշացող չես, եթե մինչև վերջին վայրկյանը վհատում չկա

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

ՈՒկրաինայի նորագույն պատմության  ամենավառ գորշությունը
ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ